Հայաստանը կարծես թե շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում քայլեր ձեռնարկել

Հայաստանը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերով, Թուրքիայի նախագահի աշխատակազմից ասել են Turkic World («Թյուրքական աշխարհ») ինտերնետային պարբերականին:

Նախագահի աշխատակազմն ասել է, որ ցավոք, Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ինքնուրույն և հայկական սփյուռքի թելադրանքից դուրս գործել 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ։

«Լուրջ խնդիր է, որ Հայաստանն ու հայկական սփյուռքը դեռևս արմատացած են պատմության չապացուցված խորքերում: Դա լուրջ խոչընդոտ է այս հասարակության ժամանակակից և մշակութային աշխարհին ինտեգրվելու համար», — ասել է վարչակազմը:

Նշվում է նաև, որ Թուրքիան երբեք չի ամաչել իր պատմության համար, քանի որ պատմության ընթացքում միշտ հանդես է եկել ճշմարտության և արդարության օգտին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print