Թեհրանը Իրանում գտնվող ադրբեջանցի 4 դիվանագետների անցանկալի անձ է հայտարարել

Իրանը «persona non grata» (անցանկալի անձ) է հայտարարել ադրբեջանցի 4 դիվանագետների։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտվում է, որ այս քայլը վնասում է երկկողմ հարաբերություններին։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա:

Բաքուն դեռևս ապրիլի սկզբին անցանկալի անձ էր հայտարարել և երկրից արտաքսել Ադրբեջանում Իրանի դեսպանատան չորս աշխատակիցների՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման պատճառով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print