Հրաձգություն Սերբիայի Դուբոնա գյուղում․ Զոհվել է 8 մարդ

Հրաձգությունը տեղի է ունեցել մայիսի 4-ի ուշ գիշերը։ Ինչպես հայտնել են պարբերականի աղբյուրները, ենթադրյալ հրաձիգը սկզբում հրաժարվել է հանձնվել։

Սերբիայի Մլադենովաց քաղաքային համայնքի Դուբոնա գյուղում հրաձգություն է եղել, որի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է novosti.rs-ը։

7 տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Հրաձգությունը տեղի է ունեցել մայիսի 4-ի ուշ գիշերը։ Ինչպես հայտնել են պարբերականի աղբյուրները, ենթադրյալ հրաձիգը սկզբում հրաժարվել է հանձնվել։ Սերբիայի ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն։ Հրաձգություն իրականացրած անձը ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի Վրաչար շրջանի դպրոցներից մեկում 14-ամյա դպրոցականը կրակահերթ էր բացել։ Կան զոհեր եւ վիրավորներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print