ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածումն այլևս չի համարում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ

Նախորդ շաբաթ COVID-19-ը յուրաքանչյուր երեք րոպեն մեկ խլել է մեկ մարդու կյանք և դրանք միայն այն դեպքերն են, որոնց մասին մենք գիտենք»,- ասել է կազմակերպության ղեկավարը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Տեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածումն այլևս չի համարում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։ Այդ մասին նա հայտարարել է մայիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ քովիդը չի դադարել լինել բնակչության առողջության համար գլոբալ սպառնալիք։

«Նախորդ շաբաթ COVID-19-ը յուրաքանչյուր երեք րոպեն մեկ խլել է մեկ մարդու կյանք և դրանք միայն այն դեպքերն են, որոնց մասին մենք գիտենք»,- ասել է կազմակերպության ղեկավարը։

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսից գրեթե 7 միլիոն մարդու մահվան մասին, սակայն, կազմակերպության ղեկավարի խոսքով, զոհերի թիվը, հավանաբար, ավելի մեծ է և մոտենում է 20 միլիոնի։

ԱՀԿ-ն 2020 թվականի հունվարին կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն ու դրա տարածումն անվանեց արտակարգ իրավիճակ, իսկ 2020 թվականի մարտին Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտարարեց, որ աշխարհում COVID-19-ի տարածումը «կարելի է բնորոշել որպես համավարակ»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print