52-ամյա տղամարդ փորձել է Իրանից Հայաստան թմրանյութ տեղափոխել` փաթեթները թաքցնելով մարմնում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Իրավապահները անձնական մաքսային զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած տղամարդուն և նրա մարմնում հայտնաբերել մեթամֆետամինի նմանվող զանգվածներով, շուրջ 57,9 գրամ քաշով 5 փաթեթ։
52-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։