Բանակցությունները կանցկացվեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Ամերիկյան հեղինակավոր «Financial Times» հրատարակությունը հայտնել է, որ գալիք կիրակի՝ մայիսի 14-ին, Բրյուսելում կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպումը կանցկացվի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ։
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի օրը կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը»,- Financial Times-ին հայտնել են նախապատրաստական աշխատանքների մասին տեղյակ երեք պաշտոնյաներ։
«Բրյուսելի հանդիպումը «առաջընթացի կարևոր նշան է», – ասել է պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով, քանի որ այն լուրը դեռևս հրապարակային չէ։ Նա հավելել է, որ «ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերը փոխադարձաբար ամրապնդող և իրար փոխլրացնող գործընթացներ» են։
Պարբերականի փոխանցմամբ` նախատեսվում է նաև, որ Փաշինյանը, Միշելն ու Ալիևը հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ Մոլդովայում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։