Թուրքիայի նախագահական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։
Էրդողանի նախընտրական հանրահավաքին Ստամբուլում ներկա եղել են ավելի քան 1,7 միլիոն մարդ, հայտնում է dailysabah.com-ը:
Թուրքիայի ընդդիմությունը միասնական թեկնածու Քեմալ Քլըչդարօղլուի գլխավորությամբ չի համաձայնել ներկայացված գնահատականների հետ և «հաշվել» է ընդամենը 277 հազար մարդ։ Եվ միայն մայիսի 14-ը ցույց կտա, թե նրանցից ով է ճիշտ իր հաշվարկներում՝ հենց այս օրը նշանակված են երկրի նախագահական ընտրությունները։