Կանխավարկածի համաձայն վարորդի գործողությունները դիտավորյալ են եղել, որը հետագայում, սակայն, հերքվել է։
ԱՄՆ Տեխաս նահանգում միգրանտների և անօթևանների կենտրոնի մոտակայքում մեքենան մխրճվել է ավտոբուսի կանգառում կանգնած մարդկանց մեջ։ Առնվազն յոթ մարդ զոհվել է։ Եվս վեց մարդ վիրավորվել է, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է bbc.com-ը:
Մեքենայի վարորդը ձերբակալվել է:
Սկզբում ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ոստիկանության տվյալները, հայտնում էին, որ վարորդի գործողությունները դիտավորյալ են եղել։ Սակայն Բրաունսվիլի ոստիկանությունն այնուհետև հայտնել է, որ դեռևս ճշգրիտ տվյալներ չունեն առ այն, որ հարձակումը եղել է միտումնավոր։
Օզանամ կոչվող միգրանտների կենտրոնի տնօրեն Վիկտոր Մալդոնադոն Associated Press-ին ասել է, որ զոհերի մեծ մասը վենեսուելացիներ են։