Հնդկաստանում զբոսաշրջանավի խորտակման հետևանքով կան զոհեր

Ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ՝ նավը շրջվելու պատճառ է եղել գերծանրաբեռնվածությունը։

Առնվազն 21 մարդ է ջրահեղձ եղել Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում երկհարկանի զբոսաշրջանավի շրջվելու հետևանքով, հայտնում է The Guardian թերթը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ նավի վրա եղել է մոտ 40 մարդ, և որ նավը շրջվելու պատճառ է եղել գերծանրաբեռնվածությունը։ Փրկվածները տեղական լրատվամիջոցներին պատմել են, որ ուղևորներից շատերը փրկարարական բաճկոններ չեն կրել:

Ոստիկանության աշխատակիցը նշել է, որ զոհերի մեծ մասը երեխաներ են, երկրում այս պահին դպրոցական արձակուրդների շրջան է։

Նահանգի կառավարության պաշտոնյան լրագրողներին ասել է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա, քանի որ նավը շրջվել է և խրվել ցեխի մեջ՝ ներսում արգելափակվածներին փրկելու համար, այն պետք է դուրս բերել, ինչը ժամանակ է պահանջել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print