Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված կանաչավուն զանգված՝ 2 գրամից ավելի։
Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն ու անչափասների գործերով բաժանմունքի ծառայողները մայիսի 3-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, մետրոյի «Երիտասարդական » կայարանի նախասրահում ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի։
Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանությունից, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված կանաչավուն զանգված՝ 2 գրամից ավելի։
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։