Երևան-Դուբայ-Երևան չվերթը վայրէջք է կատարել Շիրազի օդանավակայանում

FLYONE ARMENIA» ավիաընկերությունից տեղեկացնում են՝ Դուբայի օդային տարածք մուտք գործելու արգելքի վերաբերյալ դեռևս պարզաբանում չունեն։

FLYONE ARMENIA ընկերությունից Radar Armenia-ի հետ զրույցում պարզաբանել են, թե ինչու է Երևան-Դուբայ-Երևան չվերթը վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում։

«Սոցցանցում որոշակի արձագանք է ստացել ս․թ․ մայիսի 7-ին FLYONE ARMENIA ընկերության Երևան-Դուբայ-Երևան չվերթի՝ Շիրազում վայրէջք կատարելու տեղեկությունը։

Մեր ինքնաթիռը ս․թ․ մայիսի 7-ին իրականացրել է Երևան-Դուբայ-Երևան չվերթը։ Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին՝ մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում՝ մինչև խնդրի պարզաբանումը։

Կանգառի ժամանակ FLYONE ARMENIA ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովել է սննդով և արել հնարավորն՝ ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։ Մենք շնորհակալ ենք մեր ուղևորներին՝ համբերատարության ու օդանավի անձնակազմի հետ դրական համագործակցության համար։

Քանի որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը դեռևս չի իրականացնում չվերթեր դեպի Իրան, նաև՝ պայմանավորված ոչ աշխատանքային օրով, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքները պահանջել են փոքր-ինչ երկար ժամանակ։ Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո օդանավը շարունակել է թռիչքը և վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում։

Պատճառված անհարմարությունների համար ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,- հայտնում են «FLYONE ARMENIA» ավիաընկերությունից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print