airBaltic ավիաընկերությունը 12 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է չվերթերը

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ airbaltic.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ։

2023 թվականի մայիսի 17-ից լատվիական ազգային փոխադրող airBaltic ավիաընկերությունը 12 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է Ռիգա – Երևան – Ռիգա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը։

«airBaltic ավիաընկերության ավիապարկը համալրված է նոր Airbus A220-300 օդանավերով:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ airbaltic.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,-նշված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print