Արփա-Սևան ջրատարով մայիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 5.809 մլն խմ, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մայիսի 7-ը ներառյալ՝ 36.293 մլն խմ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը Ֆեյսբուքի էջում ներկայացրել է Սևանա լճի՝ մայիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածի հիդրոլոգիական ռեժիմը:
Ըստ այդմ՝ Սևանա լճի մակարդակը մայիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել 1900.41 մ (07.05.23 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 13 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով մայիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 5.809 մլն խմ, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մայիսի 7-ը ներառյալ՝ 36.293 մլն խմ:
–