Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենիքի համար իրենց կյանքն ընծայաբերած քաջ հայորդյաց հոգիների հանգստության և խաղաղության համար:

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհվածների անմար հիշտատակին․ տեղեկացնում են Մար աթոռի տեղեկատվական համակարգից։

Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված հայրենիքի համար իրենց կյանքն ընծայաբերած քաջ հայորդյաց հոգիների հանգստության և խաղաղության համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print