Պուտինը չեղարկել է Վրաստանի հետ վիզային ռեժիմը և ուղիղ չվերթների արգելքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան թռիչքների արգելքը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

«Ուժը կորցրած ճանաչել ՌԴ նախագահի 2019 թվականի հունիսի 21 — ի հրամանագիրը», — ասված Է փաստաթղթում: 

Վլադիմիր Պուտինը չեղարկել է նաև Վրաստանի հետ վիզային ռեժիմը, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պաշտոնական ինտերնետային պորտալում:

Հիշեցնենք, որ ուժը կորցրած հրամանագիրը ռուսական ավիաընկերություններին արգելում էր թռիքներ իրականացնել Ռուսաստանի և Վրաստանի միջև:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print