Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. Ունենք 2 վիրավոր


Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՀՀ ՊՆ- ից հայտնում են, որ ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր:

«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ»,- ասվում է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print