ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկի կրթահամալիրում և Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն. գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները:
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։