Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, կեղծ է, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունըէ հավելելով, որ ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
«Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է»,-նշվում է ՊՆ հաղորդագրությունում։
Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: