Պեսկովի խոսքով՝ Կրեմլը կողմերից զուսպ մոտեցում է ակնկալում։
Ռուսաստանի Դաշնության շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ շարունակվում են։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հաղթանակի օրը Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Մենք կողմերից զուսպ մոտեցում ենք ակնկալում և կոչ ենք անում չձեռնարկել գործողություններ, որոնք հանգեցնում են լարվածության աճի։ Մենք կշարունակենք շփումները Բաքվի և Երևանի հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։