Գորիսից միկրոավտոբուսն անվճար հիմունքներով շաբաթը 2 անգամ կուղևորվի Որոտան, Բարձրավան և Շուռնուխ

Համայնքապետարանից հայտնում են, որ կապահովվի նաև հետվերադարձը։

Գորիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ այսուհետ Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակից, շաբաթական երկու օր՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը՝ 07։30-ին և 16։00-ին միկրոավտոբուսը անվճար հիմունքներով կուղևորվի դեպի սահմանամերձ Որոտան, Բարձրավան և Շուռնուխ բնակավայրեր՝ ապահովելով նաև հետվերադարձը։

«Հաշվի առնելով, ստեղծված իրավիճակում տվյալ բնակավայրերի հեռավորությունը և բնակիչների՝ Գորիս հասնելու դժվարությունը, Գորիսի համայնքապետարանը ստեղծում է բոլոր նպաստավոր պայմանները՝ բնակիչներին դժվարություններից զերծ պահելու համար»,- տեղեկացնում են համայնքապետարանից։

Համայնքապետարանից հիշեցնում են նաև, որ Հարթաշեն և Ներքին Խնձորեսկ բնակավայրերը սպասարկող հանրային տրանսպորտը ևս անվճար է գործում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print