«Twitter»-ի սեփականատեր, մուլտիմիլիարդատեր Իլոն Մասկը որոշել է հեռանալ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից։
Ձեռնարկատերն այդ մասին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ Հիշեցնենք, որ ըստ միջազգային մամուլի՝ Թվիթերի նոր գլխավոր տնօրեն կարող է դառնալ NBCUniversal-ի վաճառքի տնօրեն Լինդա Յակարինոն։