YouTube-ն կարգելի օգտատերերին տեսանյութեր դիտել` գովազդն արգելափակռլեւ դռպքում

YouTube-ը թույլ չի տա տեսանյութեր դիտել, եթե տվյալ օգտատիրոջ բրաուզերում տեղադրված է գովազդն արգելափակող ծրագիր, օրինակ՝ AdBlock-ը։ Նման արգելափակում հայտնաբերելու դեպքում, ծառայությունը թույլ չի տա դիտել տեսանյութը և կտեղեկացնի, որ նման տեխնոլոգիաների օգտագործումն անթույլատրելի է։

Ըստ YouTube-ի՝ առայժմ դա ընդամենը փորձարկվում է հարթակից օգտվող փոքրաթիվ մարդկանց շրջանում։ Ծառայության ծանուցումը հիշեցնում է, որ գովազդն օգնում է, որպեսզի «YouTube-ն անվճար լինի միլիարդավոր օգտատերերի համար ողջ աշխարհում»: Իսկ առանց գովազդի բովանդակություն դիտելու համար առաջարկվում է անցնել YouTube Premium բաժանորդագրությանը, որն ԱՄՆ-ում արժե ամսական $11,99 է:

Առայժմ գովազդային արգելափակումներ տեղադրած մարդիկ կարող են պարզապես փակել ծանուցումը, սակայն եթե նոր կանոնները բոլորի համար և պաշտոնապես ներդրվեն, հնարավոր է, որ այլևս հնարավոր չլինի զգուշացումը պարզապես անտեսել, կամ փակել այն ու շարունակել դիտումը։

Մի կողմից՝ գովազդն իսկապես թույլ է տալիս ծառայությանն անվճար մնալ օգտատերերի համար, մյուս կողմից՝ շատ օգտատերերի զայրացնում է գովազդների քանակը, քանի որ դրանք ավելի ու ավելի շատանում են։ Եվ շատերը, չցանկանալով դիտել բազմաթիվ 30 վայրկյանանոց գովազդներ, միացնում են գովազդի արգելափակումները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print