Հայաստանի և Արցախի սահմանամերձ հատվածներում մոտ 6000 ադրբեջանցի հատուկջոկատային է տեղակայված։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը` ներկայացնելով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած զեկույցը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմական գործողություններում ներգրավվել էր ադրբեջանական «Յաշմա» հատուկջոկատայինների ստորաբաժանումը։ Դրա անդամները հատկապես դաժան էին եղել Հադրութում։ 2022 թվականին էլ թուրքական բանակի մոդելով ստեղծվել էր «Կոմանդո» ստորաբաժանումը, նրանց պատրաստությունը եղել է հենց թուրք զինծառայողների ներգրավվածությամբ։
««Կոմանդո» ստորաբաժանումը տեղակայված է Հադրութում և Քարվաճառում։ Այս պահին 5 միավոր կա, սակայն դրանցից 3-ի գտնվելու վայրը գաղտնի է պահվում։ Նրանց ղեկավար անձնակազմի հարցազրույցներում որպես նպատակ արձանագրվել է Ադրբեջանի տարածքում գործող ոչ կանոնավոր զինվորական միավորումների դեմ պայքարը, որի տակ նրանք հասկանում են Արցախի պաշտպանության բանակը»,– նշեց Սահակյանը։
Իրավապաշպանը վստահ է ադրբեջանցի հատուկջոկատայինների առջև խնդիր է դրված ոչնչացնել Արցախի զորամիավորումները։