Ծանրորդ Գոռ Մինասյանը Ասիայի կրկնակի չեմպիոն է դարձել

Հայաստանից Բահրեյն տեղափոխված հայ ծանրորդ Գոռ Մինասյանն արդեն Ասիայի կրկնակի չեմպիոն է։

Կորեական Չինջու քաղաքում կայացած Ասիայի հերթական առաջնությունում +109 կգ քաշային հայ ծանրորդը երկամարտի 464 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը: Գոռ Մինասյանը նաև թարմացրել է հրում վարժությունում իրեն պատկանող ռեկորդը՝ 217 կգ:

Նշենք, որ Գոռ Մինասյանը Բահրեյն է տեղափոխվել անցյալ տարի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print