Մայիսի 14-ի Թուրքիայում անցկացված նախագահական ընտրություններում նախնական տվյալներով որևէ թեկնածու չի հաղթահարել ընտրական 50 տոկոսի շեմը։
Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 49,35 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45 տոկոսը։
Ընդդիմադիր թեկնածուն Էրդողանին հաղթել է խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, ինչպես նաև արևելյան քրդաբնակ շրջաններում՝ Վանում, Դիարբեքիրում, Կարսում, Իգդիրում, Մուշում և այլն։
Նախագահի ընտրությունների երկրորդ փուլ նախատեսված է մայիսի 28-ին։