Օգոստոսի 1-ից կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը  e-draft.am կայքում ներկայացրել է 2023թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբեր 13-ը Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու նախագիծ։ 

Նախագծի համաձայն՝ վարժական հավաքներին, ընդհանուր առմամբ, կներգրավեն մինչև 2352 քաղաքացու, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

Նշվում է, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով:

Վարժական հավաքների ապահովման համար նախագծով նախատեսվում է նաև 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 205 միավոր տրանս­պորտային միջոց՝ յուրա­քանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցայի օր ժամկետով՝ համաձայն հավել­վածի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print