Հայաստանը Ռուսաստանից չի ստացել սպառազինությունը, որի համար վճարել է․ ԱԳ փոխնախարար

Մնացական Սաֆարյանը նշում է, որ ներկայում աշխատանքներ են տարվում պարզելու համար՝ ինչու չի հասել զենքը։

Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի համար վճարել է միլիոնավոր դոլարներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը՝ մեկնաբանելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն առ այն, թե Հայաստանը Ռուսաստանից միլիոնավոր դոլարների սպառազինություն է գնել, որը այդպես էլ չի ստացվել։

«Աշխատանքները ընթանում են, սպառազինությունները, իրոք, չեն հասել Հայաստան։ Փորձում ենք շարունակել աշխատանքները, ավելացնելու որևէ բան չկա», – հայտնել է փոխնախարարը։

ԱԳ փոխնախարարը, սակայն, չի հայտնել, թե ինչու սպառազինությունը չի հասել Հայաստան։ Անդրադառնալով հարցին՝ որքան գումար է վճարվել ռուսական կողմին, Սաֆարյանը հորդորեց այդ հարցով դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print