Օրենքի ներկայացուցիչները իտալացուն մեղադրել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար՝ առանց թույլտվության հասարակական վայրում պոտենցիալ վտանգավոր աշխատանք կատարելու համար։
Իտալիայի 72-ամյա բնակիչ Կլաուդիո Տրենտան տուգանվել է 882 եվրոյով՝ ինքնուրույն փողոցի փոսը վերանորոգելու համար։ Այս մասին տղամարդը հայտնել է իտալական Corriere della Sera թերթին, հայտնում է tert.am—ը։
Տրենտան բազմիցս ահազանգել է քաղաքային վարչակազմին Բարլասինա փոքրիկ քաղաքի հետիոտնային անցումում փոսի մասին, սակայն ապարդյուն: Տեղական իշխանությունները, նրա խոսքով, չեն կարողացել վերանորոգել 30 սմ տրամագծով փոսը, և թոշակառուն այն սեփական ուժերով է վերանորոգել:
Կլաուդիո Տրենտան իր սոցիալական ցանցերում հրապարակել է ոստիկանությանը նամակը, որում օրենքի ներկայացուցիչները թոշակառուին մեղադրել են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար՝ առանց թույլտվության հասարակական վայրում պոտենցիալ վտանգավոր աշխատանք կատարելու համար։
«Ինձ հրամայել են փոսը բերել իր սկզբնական վիճակին, եթե ինձ լրիվ ապուշ են համարում, սխալվում են»,- ասել է նա։
Հետաքրքիր միջադեպը առցանց բանավեճ է առաջացրել, որին միացել է մշակույթի փոխնախարար Վիտորիո Սգարբին: