Հնդկաստանում Հայաստանի դեսպանատունը ռազմական կցորդ կունենա․ նախագիծ

Ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ:

Հնդկաստանում Հայաստանի դեսպանատունը ռազմական կցորդ կունենա. այդ հաստիքը ստեղծելու որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի փաթեթում, ներկայացնելու է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հնդկական կողմի ռազմաարդյունաբերական համալիրի պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և ընկերությունների կողմից փոխգործակցություն իրականացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությունն անհրաժեշտություն է առաջացրել Հնդկաստանի Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։ 

Ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print