Պետդեպարտամենտը չի բացառում Ռուսաստանին՝ «ահաբեկչությունը հովանավորող երկիր ճանաչելը»

«Դուք նույնիսկ չեք պատրաստվում Ռուսաստանին հայտարարել ահաբեկչությունը հովանավորող երկիր, այդպես չէ՞»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Պետդեպարտամենտը չի բացառում Ռուսաստանին՝ «ահաբեկչությունը հովանավորող երկիր ճանաչելը»։ Պատճառը Մոսկվայի գործողություններն են Ուկրաինայում։ 

Սենատում լսումների ժամանակ, որը նվիրված է եղել Չինաստանին, սենատոր Լինդսի Գրեմը Բլինքենին հարցրել է. «Դուք նույնիսկ չեք պատրաստվում Ռուսաստանին հայտարարել ահաբեկչությունը հովանավորող երկիր, այդպես չէ՞»։ «Երբեք մի ասա երբեք»,-  ասել է պետքարտուղար Բլինքենը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print