Արցախում սահմանաչափից բարձր գնով ապրանքի վաճառքի ցանկացած դեպքի համար կիրառվելու է` 500 000-ից 1 000 000 դրամի տույժ

Այնուամենայնիվ, վերջին շրջանում արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր և բողոքներ, երբ իրացման մի շարք կետերում, սպառողներին մոլորության մեջ գցելով, վաճառվում են սահմանված առավելագույն գներից բարձր գներով ապրանքներ։

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Սիրելի քաղաքացիներ, չնայած այն հանգամանքին, որ բավական ժամանակ է` մի շարք տնտեսվարողների նկատմամբ ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից հարուցվել են վարչական վարույթներ, որոնց մի մասը ենթարկվել են վարչական տույժի, իսկ մնացածին` վարքագծի դրական փոփոխությամբ պայմանավորված, տրվել է հնարավորություն ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված գներով իրացնել վաճառվող ապրանքները:

Այնուամենայնիվ, վերջին շրջանում արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր և բողոքներ, երբ իրացման մի շարք կետերում, սպառողներին մոլորության մեջ գցելով, վաճառվում են սահմանված առավելագույն գներից բարձր գներով ապրանքներ։

Հաշվի առնելով այս հանգամանքները` վաղվանից ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի համապատասխան տեսչության կողմից լինելու են համալիր ստուգումներ, որոնց արդյունքում հաստատված սահմանաչափից բարձր գնով ապրանքի վաճառքի ցանկացած դեպք արձանագրելու պարագայում կիրառվելու է օրենքով սահմանված տույժի նշանակում` 500,000-ից 1,000,000 դրամի շրջանակներում, իսկ կրկնվելու դեպքում կասեցվելու է տվյալ վաճառքի կետի տնտեսական գործունեությունը։

Այդ ստուգումները լինելու են շարունակական: Կոչ ենք անում բոլոր այն տնտեսվարողներին, որոնց մոտ կան խախտումներ, շատ արագ բոլոր ապրանքների սահմանված գնապիտակները տեղադրել վաճառվող ապրանքատեսակների վրա։

Համընդհանուր այս դժվար վիճակում խնդրում ենք չստեղծել հավելյալ խնդիրներ սպառողների ու պետության համար՝ ստիպելով լիազոր վարչական մարմնին կիրառել օրենքով սահմանված կոշտ միջոցներ»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print