🎥Կառավարության նիստ․ ՈՒՂԻՂ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 18-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 52 հարց, որից 48-ը չի զեկուցվում, եւս մեկ հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

  • «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
  • Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք ստեղծելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և նրանց ընտանիքի անդամների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման մասին,
  • Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳՈԼԴՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
  • 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձի կողմից զբաղեցված բնակելի տարածքը սեփականաշնորհելու մասին եւ այլ հարցեր:
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print