«Կրկին, ինչպես և հայտարարվել է Հավաքական անվտանգության խորհրդի՝ նախորդ տարի նոյեմբերին կայացած նիստի ժամանակ, վերահաստատում ենք պատրաստակամությունը՝ Երևանին ցուցաբերել հնարավոր աջակցություն ինչպես ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության ուղարկման ճանապարհով, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության, սահմանապահների պատրաստման և ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրման եղանակով»։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերահաստատում է Երևանին աջակցության պատրաստակամությունը՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում և ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու միջոցով: Հինգշաբթի օրը՝ մայիսի 18-ին, Մինսկում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ժամանակ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Կրկին, ինչպես և հայտարարվել է Հավաքական անվտանգության խորհրդի՝ նախորդ տարի նոյեմբերին կայացած նիստի ժամանակ, վերահաստատում ենք պատրաստակամությունը՝ Երևանին ցուցաբերել հնարավոր աջակցություն ինչպես ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության ուղարկման ճանապարհով, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության, սահմանապահների պատրաստման և ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրման եղանակով»,- ասել է նա։
Տասմագամբետովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների հետևանքով առաջացած լարվածությունը Հարավային Կովկասում պահպանվում է, արձանագրվում են զինված բախումների բռնկումներ: «Անկասկած, ողջունում ենք հակամարտող կողմերի ջանքերը, որոնք ուղղված են համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանը»,- հավելել է նա։
—