Ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և Կաշենի հանքավայրի ուղղությամբ. Արցախի ՊԲ

Մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Տեղեկությունը հայտնում են Արցախի ՊԲ-ից։

«Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է  ՊԲ հաղորդագրությունում։

Մայիսի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print