Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունները կարևոր են` անկախ հարթակից․ Պատելը

Պատելի խոսքով՝ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել կողմերի ջանքերին` կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը` անկախ հարթակից, որում տեղի են ունենում բանակցությունները: Այս մասին նշել է ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

«Կողմերի միջև ուղիղ բանակցությունները սկզբունքորեն կարևոր են` անկախ այն հանգամանքից` որտեղ են անցկացվում` Արլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել կողմերի ջանքերին` կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։

Պատելը նշել է նաև, որ ԱՄՆ-ն վերահաստատում է այն դիրքորոշումը, որ խաղաղությունը տեսանելի է, և ուղղակի երկխոսությունը հանգուցային է` խնդիրների կարգավորման համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print