Թունավորման պատճառները դեռևս հայտնի չեն։
Արտաշատի մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման դեպք է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Մայիսի 18-ին` ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժինը «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է հիվանդանոց ընդունվել»,– ասված է հաղորդագրությունում:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: