Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի առջև լարված իրավիճակ է․ բախումներ են զոհված զինծառայողների ծնողների և ոստիկանների միջև։
Իրավապահները բերման ենթարկեցին զոհված զինծառայողներից մեկի հարազատին։ Վերջինս Արշակունյաց պողոտայի մեջտեղում էր, իսկ ոստիկանները գետնին էին տապալել նրան և փորձում բերման ենթարկել։
Ոստիկանության ծառայողներից մեկը հայտնեց, որ այդ անձի մոտ դանակ է եղել, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ նրան բերման ենթարկեն։
Զոհվածների ծնողները փակել էին ոստիկանական ավտոմեքենայի ճանապարհը, սակայն իրավապահները, բիրտ ուժ կիրառելով, բացեցին մեքենայի ճանապարհը։