Եթե ​​Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ինչո՞ւ է հարյուր միլիոնավոր դոլարի զենք գնում. Իլհամ Ալիեւ

Դեսպանի հետ հանդիպմանը Ալիևն անդրադարձել է հայ-հնդկական ռազմական գործակցությանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը։

Դեսպանի հետ հանդիպմանը Ալիևն անդրադարձել է հայ-հնդկական ռազմական գործակցությանը․

«Այսօր Հայաստանում կրկին գլուխ են բարձրացնում ռևանշիստական ​​ուժերը, իսկ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակվում են։ Եթե ​​Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ինչո՞ւ է հարյուր միլիոնավոր դոլարի զենք գնում։ Հայաստանի այդ քաղաքականությունը կարող է նոր սպառնալիքներ բերել տարածաշրջանին», – հայտարարել է Ալիևը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print