Օրերս Կապանում և Գորիսում էր Գյումրու պետական դրամատիկական թատրոնը՝ «Բովանդակություն» ներկայացմամբ։ Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմն էր գործողությունների հիմքում։ Պոեզիան ու մարմնի լեզուն ներդաշնակ էին․ հենց դրա շնորհիվ հանդիսատեսը նորովի ընկալեց հանճարեղ բանաստեղծի գործերը։
–