ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27-ին և 28-ին Երևանի Խաչքարերի պուրակում հրավիրում է բոլորին մասնակցելու «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսին, որտեղ կներկայացվեն Հայաստանի մարզերի արկածային տուրիզմի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունը, խոհանոցը։
«Ճանաչիր Հայաստանը» ամենամշակութային ցուցահանդեսներից մեկն է, որը նպատակ ունի ներկայացնելու Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժն ու մի շարք հետաքրքիր և կոլորիտային փորձառություններ։
- 2 օր՝ մայիսի 27 և 28
- 150+ ներկայացուցիչներ մարզերից
- 500+ մարզային պրոդուկտ
- Գաստրո տաղավար՝ որտեղ կպատրաստենք մարզային ճաշատեսակներ
- Վարպետաց դասեր և յուրահատուկ փորձառություններ
- Արկածային տուրիզմի գունեղ տաղավար
«Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում մայիսի 27-ին տեղի կունենա նաև կոնֆերանս՝ ոլորտի ներկայացուցիչների համար, որտեղ թեմատիկ ելույթների և պանելային քննարկումների ընթացքում խոսնակները հանդես կգան Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարների մասին պատմող ելույթներով։