🎥Կառավարության մոտ շարունակվում է զինծառայողների հարազատների նստացույցը

Կառավարության շենքի դիմաց շարունակվում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների անժամկետ նստացույցը: Նրանք գիշերն անցկացրել են կառավարության շենքի մոտ:

Նստացույցի մասնակիցները պահանջում են ազատ արձակել 1 ամսով կալանավորված զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։

Հիշեցնենք, որ այսօր փաստաբանները Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկելու են Գայանե Հակոբյանին կալանավորելու դատարանի որոշումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print