ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԽՔ մամուլի ծառայությունը։
«Արմեն Գրիգորյանը մասնակցելու է մայիսի 23-25-ը Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային 11-րդ հանդիպմանը»,– նշված է հաղորդագրությունում։
Հավելենք, որ ՀՀ ԱԽ քարտուղարը ՌԴ է մեկնում Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով։