Օղանը չի ցանկանում աջակցել Էրդողանի հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, քանի որ «վերջինս աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին»։
Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Սինան Օղանը, որն ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների ավելի քան հինգ տոկոսը, մտադիր է երկրորդ փուլում հայտարարել երկրի գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցելու մասին։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
«Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ Սինան Օղանն այսօր կհայտարարի, որ ընտրությունների երկրորդ փուլում սատարելու է նախագահ Էրդողանին», – ասել է կառավարական շրջանակներին մոտ կանգնած սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Նրա խոսքով՝ Օղանը չի ցանկանում աջակցել Էրդողանի հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, քանի որ «վերջինս աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում Էրդողանը հավաքել էր ձայների 49,35%-ը, իսկ նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45%-ը։ Երկրորդ փուլը նշանակված է մայիսի 28-ին, և կհաղթի առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն։