Արդյունավետ գյուղատնտեսական գործունեություն վարելու նպատակով պետությունը տարիներ շարունակ իրականացնում է օժանդակության ծրագրեր, որոնց թիվն այժմ մեկ տասնյակից ավելի է։ Սյունիքի մարզը, սակայն, այս ծրագրերից օգտվողների շարքում ամենապասիվն է։ Ըստ ոլորտի պատասխանատուների՝ հիմնական պատճառը պատերազմից հետո ստեղծված իրավիճակն է։
—