Հովիկ Աղազարյանի խոսքով՝ «հայհոյանք չի եղել, ասել է՝ նստեք ձեր տեղը, որովհետև в этой гостинице я хозяин»։
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից, հայտնում է news.am—ը։
Նրա խոսքով, «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արթուր Սարգսյանը ամբիոնից հայտարարեց, որ դատավոր Արմեն Դանիելյանը տղամարդկություն չունի. «Երեւի դա բավարար չէր, ամբիոնից իջնելիս նայեց Արմեն Դանիելյանի կողմը եւ ասաց, Նայիր աչքերիս մեջ»: Ես էլ նստած եմ անմիջապես իր դիմաց: Ես պարտավոր եմ իմ ուժերի ներածին չափով հարգել ինստիտուտը եւ դիտողություն արեցի: Ասացի՝ էստեղ թատրոն չի, նստեք ձեր տեղը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Արթուր Սարգսյանն ասում է, որ ասել եք՝ «վեր ընկիր տեղդ», Աղազարյանն արձագանքեց. «Դա հետո, երեւի: Չգիտեմ, չեմ կարող ասել: Դե ինքն էլ ասեց, կարող է պատահի մի բան էլ ես եմ ասել: Հայհոյանք հաստատ չի եղել»:
Լրագրողների դիտարկմանը, որ դատավոր Արմեն Դանիելյանը կարող էր ինքն իրեն պաշտպանել, Աղազարյանն անցավ ռուսերեի. «Որովհետև в этой гостинице я хозяин: Այստեղ Ազգային ժողովն է, ինստիտուտ է, որի անդամը ես եմ, ես եմ պարտավոր պաշտպանել բոլորի շահերը: Այո, եկել, էստեղ բացատրություն էր պահանջում: ԱԺ-ն ռազբորկեքի տեղ չի»: