Շոյգուն նշել է, որ Ռուսաստանն անում է հնարավոր ամենը՝ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար։
Կարևոր է Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մինսկում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։
«Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավոր ամենը՝ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար: Միևնույն ժամանակ, հատկապես կցանկանայի նշել Հայաստանի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներում»,- ասել է Շոյգուն Մինսկում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին», – ասել է Շոյգուն։
ՌԴ ՊՆ նախարարը հավելել է նաև, որ Արևմուտքը ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը։