Ալիևը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ռուսական կողմի ջանքերի համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հանդիպման մեկնարկին Պուտինը ողջունել է Ալիևի մասնակցությունը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և նշել, որ տարածաշրջանային համագործակցության մեծ ներուժ է տեսնում:
Ալիևը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ռուսական կողմի ջանքերի համար։ Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ տարածքային ամբողջականության ճանաչումից հետո Հայաստանի հետ համաձայնագրի հաջորդող կետերի համաձայնեցման հարցը շատ ավելի հեշտ կլինի։
–