ԱՄՆ-ն ողջունում է Փաշինյանի վերջին հայտարարությունը

Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ կողմերի միջև վերջնական համաձայնությունը տեսանելի է։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ։

«Գնահատում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մեկնաբանությունը Հայաստան-Ադրբեջան տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման  ու խաղաղությանը շարունակական հավատարմության վերաբերյալ։ Վերջնական համաձայնությունը  տեսանելի է, և մենք վճռական ենք մեր ընկերներին օգնելու հասնել դրան»,- գրել է Պետքարտուղարության խոսնակը թվիթերյան իր էջում։


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print