Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Մայիսի 27-ին՝ ժամը 14:31-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ա. Առաքելյան 1 հասցեում գտնվող ավտոտնակում պայթյուն է եղել: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Դեպքի հանգամանքները պարզելու և փրկարարական աշխատանքներ կատարելու նպատակով, պայթյունի վայր են մեկնել ՆԳՆ ԱԻՊԾ հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ինչպես նաև Քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության աշխատակիցները, շտապ բժշկական օգնության բժիշկների խումբը։
–