Ղազախստանը միութենական պետությանը չի միանա

Տոկաևը նշել է նաև, որ երկիրը միջուկային զենքի կարիք չունի։

Ղազախստանը կարիք չունի միանալ միութենական պետությանը, քանի որ արդեն ԵՏՄ-ի պես կառույց կա։ Նման հայտարարություն է արել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը։

«Լուկաշենկոն առաջարկել է Ղազախստանին՝ միանալ միութենական պետությանը: Ես գնահատեցի նրա կատակը: Կարծում եմ՝ դրա կարիքը չկա, քանի որ կան այլ ինտեգրացիոն ասոցիացիաներ, առաջին հերթին՝ Եվրասիական տնտեսական միությունը»,- երկուշաբթի օրը երկրի հյուսիս կատարած աշխատանքային այցի ժամանակ ասել է Տոկաևը: 

«Ինչ վերաբերում է միջուկային զենքին, մենք դրա կարիքը չունենք, քանի որ միացել ենք միջուկային զենքի չտարածման և միջուկային փորձարկումների արգելման պայմանագրերին: Մենք հավատարիմ ենք մնում միջազգային այս փաստաթղթերով ստանձնած մեր պարտավորություններին», – բացատրել է Տոկաևը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print